Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ի՞նչ վիճակում է կալանավորված փոխնախարարը

Ի՞նչ վիճակում է կալանավորված փոխնախարարը
01.05.2019 | 14:34

«Հրապարակը» գրում է. «Մինչ իշխանական և իշխանամերձ շրջանակները կատաղի պայքար են մղում Դավիթ Սանասարյանի իրավունքների պաշտպանության համար, 3000 դոլար կաշառքի համար կալանավորված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի իրավունքները ոչ ոք չի պաշտպանում, թեև նա երեք մանկահասակ երեխա ունի և նախկինում արատավորված չի եղել։ Նրան՝ առանց դատարանի վճռին սպասելու, վարչապետը շուտափույթ ազատեց աշխատանքից, և նա գտնվում է «Երևան» ՔԿՀ-ում, մեզ ասացին՝ ծանր հոգեբանական վիճակում»։

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ